Անցած գիշերը ռուսական ուժերը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի հարավային շրջաններին, մասնավորապես, Դունայ գետի նավահանգստային ենթակառուցվածքներին։ Հաղորդվում է առնվազն 11 տուժածների մասին, որոնց թվում երեխաներ կան։
Ուկրաինական կողմը հավաստիացնում է, որ անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է։
Ռուսական ուժերը նաև S-300 զենիթա-հրթիռային համակարգով 6 հրթիռ են արձակել Խերսոնի ու Նիկոլաևի մարզերի վրա։
Ռուսաստանի տարածքի վրա ուկրաինական ուժի անօդաչուների գրոհների մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Մոսկվայի ու Կալուգայի մարզերում անցած գիշեր 9 ԱԹՍ է ոչնչացվել։