Մատչելիության հղումներ

Հրթիռակոծության հետևանքով Խերսոնում մեկ հոգի զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել


Արխիվ
Արխիվ

Ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաքում մեկ մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ խոցվել է բնակելի տուն, որի փլատակներից փրկարարները դուրս են բերել վիրավոր կնոջ և տղամարդու դի։

Խերսոնը և Խերսոնի շրջանի այդ հատվածը, որը գտնվում է Դնեպրի աջ ափին, ուկրաինական բանակն ազատագրել է մեկ տարի առաջ։ Առաջնագիծն անցնում է գետի երկայնքով։

Ուկրաինական կողմը գրեթե ամեն օր հաղորդում է գնդակոծությունների մասին։

XS
SM
MD
LG