Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականն այցելում է Բաքու


ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը դեկտեմբերի 6-ին կայցելի Բաքու, կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու օրակարգով, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Օ'Բրայանը կլինի նաև Ռումինիայում, Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կմասնակցի հացահատիկի արտահանման վերաբերյալ գագաթնաժողովին և Ռումինիայի արտգործնախարարության հետ կքննարկի երկկողմ հարաբերություններում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հայաստան այցելության մասին չի հաղորդվում։

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ դժգոհել էր Վաշինգտոնի քայլերից, մասնավորապես նշելով, որ Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բլինքենը թույլտվություն է խնդրել, որպեսզի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը դեկտեմբերին այցելի Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Ալիև համաձայնել է այս առաջարկին, բայց մեկ պայմանով, որ «Վաշինգտոնը վերացնի ադրբեջանցի պաշտոնյաների՝ ԱՄՆ այցելելու անհիմն արգելքը»։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը նշել էր, որ «Բլինքենը ընդունել է այդ առաջարկը»։

XS
SM
MD
LG