Այսօր ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն, փոխանցում է ռազմական գերատեսչությունը։
Ըստ հաղորդման՝ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նախարարությունը նշում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։