Մատչելիության հղումներ

Զինծառայող Գրանիկ Խնկոյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով


ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Ըստ Կոմիտեի՝ զինծառայողի դին հայտնաբերվել է ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:

Կատարվում է նախաքննություն, նշանակվել են փորձաքննություններ, ասված է հաղորդագրությունում։

Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում Խնկոյանը հրազենային մահացու վիրավորում է ստացել։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն։

Սա վերջին երկու օրվա ընթացքում նման երկրորդ դեպքն է․ երեկ ռազմական գերատեսչությունը հաղորդեց ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանի մահվան մասին՝ նշելով, որ զինծառայողը «դեռևս չպարզված հանգամանքներում» կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել։

XS
SM
MD
LG