Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը «ցավալի» է որակել, որ Իսրայելի և «Համաս»-ի (ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) միջև հրադադարը խախտվել է, և հույս է հայտնել, որ բոլոր ներգրավված կողմերը կարող են «որքան հնարավոր է շուտ» հասնել նոր զինադադարի։
7-օրյա դադարը, որը թույլ էր տվել փոխանակել իսրայելցի պատանդներին և պաղեստինցի գերիներին, խախտվեց ուրբաթ օրը: Կիրակի օրը Իսրայելն ակտիվացրել է իր ռմբակոծությունները։
Կիրակի օրվա դրությամբ, ըստ պաղեստինցի պաշտոնյաների, ավելի քան 15,400 պաղեստինցի է զոհվել հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի հարավային Իսրայելի վրա հարձակումից հետո, 1,200 իսրայելցի է սպանվել, իսկ ավելի քան 200-ը՝ պատանդ վերցվել սկսված հակամարտության ընթացքում, հայտնում է Reuters-ը։
«Ցավալի է, որ հրադադարը խախտվել է: Սա նշանակում է մահ, ավերածություն և թշվառություն»,- նշել է Ֆրանցիսկոս պապը
«Գազայում մեծ տառապանք կա, առաջին անհրաժեշտության պարագաների պակաս կա»,- հավելել է նա. - «Ես հուսով եմ, որ բոլոր ներգրավվածները կարող են շուտափույթ հրադադարի շուրջ նոր համաձայնության գալ»։