Մատչելիության հղումներ

Պենտագոնն Իսրայելին նախազգուշացրել է Գազայում ռազմավարական պարտության հնարավորության մասին, եթե անտեսվի խաղաղ բնակչության պաշտպանությունը


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Իսրայելին կարող է սպառնալ ռազմավարական պարտություն, եթե Գազայի հատվածում գործողության ընթացքում չաշխատի պաղեստինցի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:

Նա նշել է, որ Իսրայելի ներկայացուցիչների հետ զրույցներում զգուշացրել է Գազայում քաղաքացիական զոհերից խուսափելու և Գազա մարդասիրական օգնության առաքումն ապահովելու անհրաժեշտության մասին։

«Մենք կշարունակենք ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության հուսալի հոսք ապահովելու համար», - ասել է Օսթինը։

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն կմնա Իսրայելի «աշխարհում ամենամոտ բարեկամը», իսկ ամերիկյան աջակցությունը սակարկելի չէ: Միաժամանակ նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես «ամենահզոր երկիր», կարող է միաժամանակ մի քանի խնդիր լուծել՝ նշելով, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Ուկրաինային։

XS
SM
MD
LG