Մատչելիության հղումներ

Իսրայելը Գազայի հատվածում իր բանակի վերսկսված գործողությունների տեսանյութ է հրապարակել

Իսրայելական բանակը շաբաթ օրը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Գազայի հատվածում «Համաս»-ի դեմ իր զինվորների ցամաքային գործողություններն ու օդային հարվածները։ Գազայում վերսկսված մարտերը արդեն երկրորդ օրը շարունակվում են։

Ըստ «Ռոյթերս»-ի՝ զինադադարը երկարաձգելու Քաթարում տեղի ունեցած բանակցությունները հաջողության չեն հասել։

Մինչ հիմա յոթօրյա հրադադարի պայմաններում տասնյակ պատանդներ ու բանտարկյալներ էին փոխանակվել։ Մարդասիրական այդ գործողությունները ընդհատվել են։

XS
SM
MD
LG