Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցներից մեկի ղեկավարը


Ադրբեջան - Abzas Media կայքի ղեկավար Ուլվի Հասանլի, արխիվ
Ադրբեջան - Abzas Media կայքի ղեկավար Ուլվի Հասանլի, արխիվ

Այսօր առավոտյան Բաքվում ձերբակալել է Ադրբեջանում գործող եզակի անկախ լրատվամիջոցներից մեկի՝ Abzas Media կայքի ղեկավար Ուլվի Հասանլին։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ, նրան բերման են ենթարկել վաղ առավոտյան՝ արտերկիր մեկնելուց առաջ։

Փաստաբան Զիբեյդա Սադիգովայի փոխանցմամբ՝ Հասանլին տեղափոխվել է ոստիկանության Բաքվի քաղաքային վարչություն, այս պահին հայտնի չէ, թե նրան ինչ մեղադրանք է առաջադրվել։ Ձերբակալությանը զուգահեռ Abzas Media-ի խմբագրությունում խուզարկություն է սկսվել։

Անկախ կայքը վերջին շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ընտանիքների անդամներին պատկանող ընկերությունների մասին հետաքննությունների շարք էր հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG