Մատչելիության հղումներ

Իրաքի նախագահ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, այսօր եղել է Ծիծեռնակաբերդում


Պաշտոնական այցով երեկ Հայաստան է ժամանել Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը։

Ըստ Հայաստանի կառավարության՝ նրան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Օրակարգից մանրամանսեր դեռ չեն հաղորդվում։

Այսօր Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նոյեմբերի 19-ին Ռաշիդը Բաքվում էր։ Նրա հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել էր, թե «այժմ Հայաստանն օգտագործում է իր սփյուռքը Ադրբեջանի դեմ հարձակումների համար»։

XS
SM
MD
LG