Բաքուն կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությանը, որ Վաշինգտոնը լրացուցիչ չորս միլիոն դոլար է հատկացնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար:
Փաուերի հրապարակումից շատ չանցած Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համար Ադրբեջանում այլևս տեղ չկա:
Ըստ Հաջիևի՝ «Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է եղել Ադրբեջանի տարածքների 30 տարվա օկուպացիայի ժամանակ»։
«Այժմ այդ քաղաքականությունը շարունակվում է նույն ձևով և դրսևորմամբ», - ասել է Իլհամ Ալիևի օգնականը: