Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Թուրքիան կանի ամեն ինչ Գազան վերականգնելու համար»


«Եթե Գազայում հրադադար հաստատվի, Թուրքիան կանի ամեն անհրաժեշտը` Իսրայելի կողմից հասցված վնասը փոխհատուցելու համար», - այսօր, Գերմանիայից հայրենիք վերադարձի ճանապարհին, օդանավում զրուցելով իրեն ուղեկցող լրագրողների հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք ջանքեր կգործադրենք Գազայի տուժած ենթակառույցները, այդ թվում՝ ավերված դպրոցները, հիվանդանոցները, ջրամատակարարման համակարգը վերականգնելու ուղղությամբ», - А-Haber հեռուստաընկերության փոխանցմամբ, հայտարարել է Էրդողանը։

XS
SM
MD
LG