«Համաս»-ի և Իսրայելի ներկայացուցիչները համաձայնեցրել են եռօրյա հրադադարի գործարքը, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ այն կմտնի ուժի մեջ: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստակայանը:
«Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրոպական միության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Ըստ Al Arabiya հեռուստակայանի, «հակամարտող կողմերի միջև համաձայնագիրը ներառում է Գազայում եռօրյա զինադադարը»։
Նշվում է, որ իսրայելական կողմը հավանություն է տվել ՄԱԿ-ի վերահսկողությամբ սահմանափակ քանակությամբ վառելիք պաղեստինյան անկլավ փոխադրելուն։
Բացի այդ, «Համաս»-ի և Իսրայելի ներկայացուցիչները համաձայնության են եկել Գազայում «Համաս»-ի կողմից պատանդ պահվող 50 կանանց իսրայելական բանտերում պահվող 50 պաղեստինցի կանանց և դեռահասների հետ փոխանակելու շուրջ։