Մատչելիության հղումներ

Բաքուն ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը


Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում
Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում

Ադրբեջանը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող երեկ հրապարակված վճիռը։ Այս մասին ուրբաթ երեկոյան հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ դատարանն իր այդ վճռով հաստատել է «Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Բաքվում նաև գոհունակությամբ են ընկալել այն հանգամանքը, որ «դատարանը մերժել է Ղարաբաղի տարածաշրջանից ադրբեջանցի զինծառայողների և իրավապահների դուրսբերման անհիմն և անհեթեթ պահանջը»։

«Դատարանի որոշումը ընդունում է նաև այն քաղաքականությունը, որ որդեգրել է Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակիչների հանդեպ։ Բաքուն պատրաստ է ապահովել տարածաշրջանի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից», -նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նաև պնդում է, թե «Ադրբեջանը երբեք չի արտաքսել Ղարաբաղի հայերին։ Այդ նրանք էին, որ չնայած Բաքվի՝ տարածաշրջանը չլքելու կոչերին, որոշեցին տեղափոխվել Հայաստան»։

XS
SM
MD
LG