Մատչելիության հղումներ

Պեսկովը համոզված է՝ եթե Պուտինն առաջադրվի, անպայման կհաղթի


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հուսով է, որ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի նախագահության թեկնածու և վստահ է, որ նա կհաղթի:

«Պուտինը դեռ չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Բայց ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ նա կանի դա: Չեմ կասկածում, որ նա կհաղթի ընտրություններում, չեմ կասկածում, որ նա կշարունակի մնալ մեր նախագահը, մնացածը հետո կտեսնենք»,- ասել է Պեսկովը՝ MGIMO 360 ուսանողական լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ռուսաստանի նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։ Խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը ընտրությունների օրվա վերաբերյալ պաշտոնական որոշում կընդունի այս տարվա դեկտեմբերին, ինչից հետո քաղաքական կուսակցությունները պետք է անցկացնեն իրենց նախընտրական համագումարները և պաշտոնապես առաջադրեն թեկնածուներին։

Պուտինն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրել նոր պաշտոնավարման համար, սակայն դեռ չի խոսել այս հարցում իր որոշման մասին։

XS
SM
MD
LG