Մատչելիության հղումներ

Դմիտրի Պեսկով. «Մենք միայն մեկ Վլադիմիր Պուտին ունենք»


Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտսի Պեսկովը
Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտսի Պեսկովը

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ այժմ ԶԼՄ-ներում և Telegram ալիքներում զավեշտալի բազմաթիվ բաներ են հայտնվում։ Այդպես Դմիտրի Պեսկովը խոսել է Վլադիմիր Պուտինի «կրկնօրինակների» թեմայով վերջերս շրջանառվող ասեկոսեների մասին։

«Մենք միայն մեկ Վլադիմիր Պուտին ունենք», - ասել է Կրեմլի խոսնակը՝ ելույթ ունենալով Գիտելիքի հասարակության հավաքում կազմակերպված «Ռուսաստան» ցուցահանդեսում։

Որպես զավեշտալի հրապարակումների օրինակ նա նշել է պետության ղեկավարի «դուբլների» հարցը:

«Այդ «փորձագետների» պնդմամբ՝ կան Պուտինի երեք կամ չորս «կրկնօրինակներ», որոնց մենք տեսնում ենք ամեն օր: Այսօր առավոտյան «նրանք» ծաղիկներ դրեցին Մինինի և Պոժարսկու հուշարձանին, հիմա հասկանալի չէ՝ դա երրո՞րդն էր, թե՞ չորրորդը»,- ծիծաղելով նշել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG