Ստեփանակերտից դատարկ ձեռքերով Արարատի մարզի Լուսառատ հասած Նարինե Բադասյանի ընտանիքն օրերս նոր արտադրամասի դռները բացեց:
Ստեփանակերտի հայտնի հացթուխը, որն Արցախի բլոկադայի ինն ամիսներին անքուն գիշերներ էր անցկացնում վառարանի առջև, որոշել է պատերազմին հացի բուրմունքով հաղթել։ Վեց հոգանոց ընտանիքին իր հարկի տակ ընդունած լուսառատցի Կարապետյանների ու տեղի գործարարների շնորհիվ Նարինեն այժմ «Արցախ Թագուհի» հացի փոքրիկ արտադրամասի և՛ տնօրենն է, և՛ հացթուխը։
Սեղան, վառարաններ, դարակներ ու խմորը հունցող սարք՝ հովանավորների նվերներն են։
Հացն ու մյուս արտադրանքը ոչ միայն Լուսառատում, այլ նաև հարևան գյուղերում կիրացնի։ Առաքման հարցում կօգնի ամուսինը, իսկ արտադրամասում՝ մայրը։
Չնայած բազմաթիվ ծրագրերին, Նարինեն հույս ունի, որ մի օր կվերադառնան Ստեփանակերտի նոր գնած բնակարան, որի լույսը չկարողացավ անջատել դուրս գալուց առաջ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում.