Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ժամանակավոր բյուջեի նախագիծը


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ժամանակավոր բյուջեի նախագիծը՝ «շաթդաունից» խուսափելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը։

Նախգիծն ընդունվել է 336 կողմ 95 դեմ ձայների հարաբերակցությամբ, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ սա հաղթանակ էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի համար, ով իր պաշտոնավարման շրջանում առաջին անգամ վերջին քվեարկությունների ժամանակ պարբերաբար բախվում էի իր հանրապետական որոշ գործընկերների դիմադրությանը։

Ջոնսոնի օրինագիծը նախատեսում է ռազմաշինության, տրանսպորտի, բնակարանաշինության, քաղաքաշինական, գյուղատնտեսական, պարենի և դեղերի վերահսկողության վարչության, վետերանների նպաստների և էներգետիկայի և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերի ֆինանսավորման երկարաձգում մինչև հունվարի 19-ը։

Օրինագիծը կուղարկվի ԱՄՆ Սենատ։ Հաստատման դեպքում փաստաթուղթը կուղարկվի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրման համար։

Եթե ֆինանսավորման օրինագիծը չհամաձայնեցվի և չստորագրվի ժամանակին, դաշնային կառավարման մասնակի փակումը տեղի կունենա։ Նոյեմբերի 18-ից ավելի քան 4 միլիոն ամերիկացի զինվորական և պետական ծառայողներ աշխատավարձ չեն ստանա, իսկ որոշ պետական ծառայություններ և վճարումներ կարող են սահմանափակվել կամ ուշանալ։

Կոնգրեսն այս տարի արդեն երրորդ անգամ է կանգնում ֆինանսական մեծ խնդրի առջև՝ ավելի քան 31 տրիլիոն դոլար ԱՄՆ պարտքի պատճառով, որը դաշնային կառավարությանը հասցրեց դեֆոլտի եզրին:

XS
SM
MD
LG