Մատչելիության հղումներ

Բայդենը և ՄըքՔարթին նախնական համաձայնության են եկել պետպարտքի «առաստաղը» բարձրացնելու շուրջ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին ՄըքՔարթիի բանակցությունները Սպիտակ տանը, մայիս, 2023թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին ՄըքՔարթիի բանակցությունները Սպիտակ տանը, մայիս, 2023թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Քևին ՄըքՔարթին հայտարարել են, որ նախնական համաձայնության են եկել պետական պարտքի վերին թույլատրելի սահմանը՝ «առաստաղը» բարձրացնելու շուրջ:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ «համաձայնությունը փոխզիջում է իրենից ներկայացնում, իսկ դա նշանակում է, որ ոչ բոլորն են ստանում այն, ինչ ուզում են»:

«Այս համաձայնությունը լավ լուր է ամերիկացիների համար, քանի որ կանխում է այն, ինչ կարող էր աղետալի դեֆոլտ դառնալ և հանգեցնել տնտեսական անկման, կենսաթոշակային հաշիվների սպառման և միլիոնավոր աշխատատեղերի կորստի», - հայտարարում է Սպիտակ տունը:

ՄըքՔարթին համաձայնությունը որակել է «մեծ հաղթանակ»:

Ակնկալվում է, որ Կոնգրեսում համապատասխան փաստաթուղթը քվեարկության կդրվի մայիսի 31-ին:

Համաձայնության բացակայության դեպքում Միացյալ Նահանգներին սպառնում էր դեֆոլտ, որը կարող էր անդրադառնալ ամբողջ համաշխարհային տնտեսության վրա, ընդգծում են մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG