Թուրքիան ևս մեկ տարով երկարաձգում է Ադրբեջանում տեղակայված իր զինվորականների մանդատը։ Համապատասխան օրինագիծն այսօր շրջանառության մեջ է դրվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։
«Փաստաթղթում նշված են այն միջոցառումները, որոնք նախատեսված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ մասնավորաբար Աղդամում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը», - հաղորդում են թուրքական աղբյուրները։
«Փաստաթղթում ընդգծվում է, որ Թուրքիայի Զինված ուժերի անձնակազմի աշխատանքը Ռուսաստանի հետ համատեղ ստեղծված մոնիտորինգի կենտրոնում բխում է Թուրքիայի ակտիվ և կառուցողական դերակատարության և երկրի ազգային շահերի ապահովման պահանջներից», - հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Թուրքական NTV հեռուստաընկերության տեղեկություններով՝ խորհրդարան ուղարկված փաստաթղթում նաև նշված է. - «Չնայած Ադրբեջանի կողմից սեպտեմբերին ձեռնարկված հակաահաբեկչական գործողությանը, հարցը վերջնականապես լուծված չէ, քանի որ հակամարտող կողմերի միջև խաղաղության պայմանագիր դեռ չի կնքվել»։