Մատչելիության հղումներ

«Թող «Եռաբլուրը» էլ չմեծանա»


Երեք տարի առաջ այս օրը Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների ստորագրած հայտարարությամբ կանգ առավ ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Հայկական կողմն այդ պատերազմի ընթացքում գրեթե 4000 զոհ տվեց, խաղաղություն, սակայն, ըստ էության, չհաստատվեց։

Անցած երեք տարվա ընթացքում արյունալի բախումներ էլի եղան, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել, իսկ Արցախը մի քանի օրվա ընթացքում հայաթափվեց։

Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական հարձակման հետևանքով «Եռաբլուրում» շիրիմներն ավելացել են։

Այս նոյեմբերի 9-ը նախորդներից տարբերվում է։ Ծնողները, հարազատները ու պարզապես սրտացավ մարդիկ Արցախում կատարվածը մի նոր ծանր հարված են համարում ու իրենք իրենց մի բան հարցնում, որի պատասխանը չունեն. «Ինչի՞ համար իմ երեխան գնաց, ո՞վ է էս հարցի պատասխանը տալու, ինչի՞ համար գնացին էս երեխեքը»։

Զինվորական պանթեոնում ավելացող նոր հողաթմբերին ու անուններին նայելիս հարազատները մի բան են ասում՝ «թող «Եռաբլուրը» էլ չմեծանա»։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG