Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում, կայացել է Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։
Քննարկվել է Գազայի հատվածի իրավիճակը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է երաշխավորի դեր ստանձնել Գազայի հատվածում Իսրայելի ու պաղեստինցիների միջև ճգնաժամը լուծելու համար։