Իսրայելի պաշտպանության ուժերին հաջողվել է շրջափակել Գազայի հատվածում գտնվող բունկերը, որում, ենթադրաբար, թաքնվում է «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարը:
Այդ մասին, հղում անելով պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ հաղորդում է The Times of Israel պարբերականը:
Ըստ թերթի՝ նախարարն ասել է, որ Սինվարը «թաքնվում է իր բունկերում՝ առանց իր հանցակիցների հետ շփման»։
Նա խոստացել է, որ իսրայելցի զինվորականները կկարողանան «վերացնել Սինվարին»: