Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կայցելի նաև Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Բերբոքը նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան, նախատեսված է Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքներով տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի համատեղ մամուլի ասուլիսը։