Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը նոյեմբերի 5-ին կայցելի Թուրքիա


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 5-ին կայցելի Թուրքիա: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։ Պետական դեպարտամենտը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է լուրը:

Նախքան Անկարա մեկնելը, Բլինքենը կայցելի Հորդանան, որի հարաբերություններն Իսրայելի հետ կտրուկ վատթարացել են Գազայի պատերազմի կապակցությամբ:

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի և «Համաս»-ի հակամարտության մեկնարկից հետո Բլինքենը մեկ անգամ արդեն այցելել է Հորդանան:

XS
SM
MD
LG