Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի հանձնաժողովը Բաքվից պահանջում է ազատել Իբադօղլուին


Ադրբեջանցի ընդդիմադիր Գուբադ Իբադօղլուն, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր Գուբադ Իբադօղլուն, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստ, հանրային գործիչ և տնտեսագետ Գուբադ Իբադօղլուին։

Հանձնաժողովը հայտարարությունը հրապարակվել է X սոցիալական ցանցի իր էջում, հրապարակումը համընկնում է Իբադօղլուի ձերբակալության 100-րդ օրվան և հոկտեմբերի 30-ին նշվող քաղբանտարկյալների պաշտպանության միջազգային օրվան։

«100 օր է անցել Գուբադ Իբադօղլուի ձերբակալությունից: Նա ծանր վիճակում է, բայց անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում։ Կառավարությունը պարտավոր է անհապաղ և անվերապահորեն նրան ազատել», - ասվում է հաղորդագրությունում։

Գուբադ Իբադօղլուի եղբայրը՝ Գալիբ Բայրամովը դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել և պաշտպանել բանտարկված ազգականի իրավունքները, որոնք, ըստ դիմումատուի, ոտնահարվում են քրեակատարողական ծառայության և արդարադատության նախարարության բժշկական գլխավոր վարչության կողմից։

Բայրամովը հայտարարել է, որ Իբադօղլուին արգելում են հեռախոսով զրուցել փաստաբանների հետ, հանդիպել ընտանիքի անդամների հետ, թույլ չեն տալիս օրական 2 ժամ զբոսանել և պատշաճ բուժստուգման ենթարկվել:

Բացի այդ, Իբադօղլուին արգելում են տեսակապով շփվել արտասահմանում ապրող զավակների հետ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բժշկին նույնպես թույլ չեն տալիս այցելել Իբադօղլուին:

XS
SM
MD
LG