Ռուս զինվորականները հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում ռոտացիա են անցկացնում և զինտեխնիկան պլանային վերանորոգման համար ուղարկում Ռուսաստան:
«Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում:
Դրանում տեղակայման վայրը նշվում է որպես «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան»: