Մատչելիության հղումներ

«Բոլոր միջոցներով կդիմադրենք և թույլ չենք տա, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը ոտնակոխի որևէ օտար զինվոր». Էստուկյան


Մարդկանց հաջորդ մտահոգությունը, թե Արցախի հայաթափումից հետո ինչ կարող է պատահել, բոլորին հուզում է Սյունիքի գրավման մասին մտահոգությունը, «Ազատության» հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ նշելով, որ օրերս Հայաստանում էր, զրույցներ է ունեցել շատերի հետ։

Էստուկյանի խոսքով՝ նույնիսկ բնակարանի լուրջ խնդիրներ ունեցող Արցախից տեղահանվածներից շատերը մերժում էին սահմանամերձ տարածքում բնակարաններ ստանալու առաջարկը նման վախերով պայմանավորված։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է, ինչպես ասաց վարչապետ Փաշինյանը՝ անընդունելի, և ինչ միջոցներ որ ունենք, այդ բոլոր միջոցներով կդիմադրենք և թույլ չենք տա, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը ոտնակոխի որևէ օտար զինվոր, բանակային», - ասաց Էստուկյանը՝ նշելով՝ նման դեպքում անձամբ կմեկնի ռազմաճակատ։

Ըստ Ստամբուլի «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագրի՝ Սփյուռքը երբեք անտարբեր չի եղել Հայաստանի հոգսերին։

Էստուկյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG