Մատչելիության հղումներ

Save the Children. «Իսրայելի և «Համաս»-ի բախումներում զոհվել է 3257 երեխա»


Գազայի հատվածի պաղեստինցիները հուղարկավորում են զոհված երեխաներին:
Գազայի հատվածի պաղեստինցիները հուղարկավորում են զոհված երեխաներին:

Save the Children միջազգային բարեգործական կազմակերպության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին մեկնարկած Իսրայելի և «Համաս»-ի հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 3 հազար 257 երեխա, այդ թվում՝ առնվազն 3 հազար 195-ը Գազայում, 33-ը՝ Հորդանանի արևմտյան ափին և 29-ը՝ Իսրայելում։

Ըստ Save the Children-ի՝ Գազայում երեք շաբաթում սպանվել է ավելի շատ երեխա, քան անցած երեք տարիներին ավելի քան 20 երկրների հակամարտությունների գոտիներում:

Կազմակերպությունը վկայակոչում է Գազայի և Իսրայելի առողջապահության նախարարությունների հաղորդած տվյալները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեխաների և զինված հակամարտությունների վերաբերյալ վերջին տարեկան զեկույցների համաձայն, 2022 թվականին 24 երկրներում մահացել է 2 հազար 985 երեխա, 2021 թվականին՝ 2 հազար 515, իսկ 2020 թվականին 22 երկրներում՝ 2 հազար 674 երեխա։

Այսպիսով, «Գազայի հատվածում ընդամենը երեք շաբաթվա ընթացքում սպանված երեխաների թիվը գերազանցում է վերջին երեք տարիների ընթացքում ամբողջ աշխարհում՝ ավելի քան 20 երկրներում, զինված հակամարտությունների ժամանակ տարեկան սպանված երեխաների թիվը», - հայտարարել է Save the Children միջազգային բարեգործական կազմակերպությունը:

XS
SM
MD
LG