Մատչելիության հղումներ

«Այս պահին որևէ աշխատանք չունեմ». արցախցի Մարատ Հարությունյանին երաժշտությունն է օգնում առաջ շարժվել


Նախ Հադրութից, երեք տարի անց էլ Ստեփանակերտից տեղահանված Մարատ Հարությունյանին երաժշտություն է օգնում առաջ շարժվել, չընկճվել, հարմարվել նոր իրավիճակին։ Երևանի Կոնսերվատորիան ավարտած ու այնուհետև Արցախում ավելի քան 10 տարի երաժշտական տարբեր կրթօջախներում ժողովրդական երգ դասավանդող Մարատը, որ տեսողության խնդիր ունի, ասում է՝ չորս պատ գտել է Երևանի մոտակայքում, բայց կյանքը շարունակելու համար առաջին հերթին աշխատանք է պետք։ Առողջությունը չի ներում այլ գործ անելու համար. իր իմացածը երաժշտությունն ու փիլիսոփայությունն է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամփոփ վիճակագրություն չունի, թե քանի արցախցի է աշխատանք փնտրում ու քանիսն է գտել։ Գերատեսչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ 49 տարածքային կենտրոններում դիմումները քիչ չեն, թափուր հաստիքներ լինելու դեպքում ուղղորդում են դիմել։ Հիմա էլ զբաղվածության ապահովման պետական աջակցության հատուկ ծրագրեր են մշակում։ Փակագծեր, սակայն, չբացեցին։

Ավելի մանրամասն՝ վիդեոռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG