Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը շարունակում է խորանալ։ Երևանը երեկ բողոքի նոտա է փոխանցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ ռուսական «Առաջին ալիքի» եթերում հեռարձակված «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» հաղորդման առնչությամբ։