Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկում է այցն Իսրայել՝ Գազայի հատվածում «Համաս»-ի զինյալների դեմ «անմարդկային» պատերազմի պատճառով։
Էրդողանը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, պնդելով, որ «Համաս»-ն ահաբեկչական կազմակերպություն չէ։
«Համաս»-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ մոջահեդների խումբ, որը պաշտպանում է իրենց հողերը»,- ասել է նա՝ արժանանալով թուրքական խորհրդարանի անդամների բուռն ծափահարություններին:
Նրա խոսքով՝ արևմտյան երկրները պետք է դադարեցնեն կրակի վրա յուղ լցնել՝ աջակցելով Իսրայելին, իսկ մահմեդական երկրները պետք է միասին աշխատեն՝ տարածաշրջանում հրադադարի ու կայուն խաղաղության հասնելու համար։