Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ից հայտարարում են, ստիպված են կտրուկ կրճատել օգնության գործողությունները Գազայի հատվածում


Պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը հայտարարել է, որ վառելիքի պաշարների սպառմամբ պայմանավորված ստիպված է կտրուկ կրճատել օգնության գործողությունները Գազայի հատվածում։

Հաղորդվում է, որ ծանր իրավիճակ է հատկապես Գազայի հիվանդանոցներում, որտեղ ռեսուրսների սղության պատճառով մեծաթիվ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելը բարդացել է։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած երկու օրվա ընթացքում ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 704 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ:

Անկախ աղբյուրներին պատերազմի պայմաններում չի հաջողվում անմիջապես ստուգել հակամարտող կողմերի հաղորդած տվյալները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG