Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հիշեցրել է, որ ոչ ոք նրա երկրին չի պարտավորեցնում լինել Եվրամիության անդամ։
Բորելն այս մասին խոսել է ի պատասխան Օրբանի աղմկահարույց հայտարարության, որում նա Հունգարիայի անդամակցությունը ԵՄ-ին համեմատել է խորհրդային օկուպացիայի հետ. - «Հունգարիան գիտի խորհրդային օկուպացիայի մասին։ Հիշում եմ Բուդապեշտը 1956 թվականին՝ ռուսական տանկերը փողոցներում, ես 9 տարեկան էի...»:
«Անկեղծ ասած, ես նմանություն չեմ տեսնում Բուդապեշտի խորհրդային օկուպացիայի և Բերլայմոնտում [Եվրահանձնաժողովի կենտրոնակայանը Բրյուսելում. - խմբ.] կատարվողի միջև։ Ես այնտեղ որևէ տանկ, որևէ զենք չեմ տեսել», - հակադարձել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը և հավելել. - «Ամեն դեպքում, ոչ ոք Հունգարիային չի պարտավորեցնում լինել ԵՄ անդամ։ Դա ազատ ընտրություն է»: