Մատչելիության հղումներ

Արցախցիները սրտնեղում են՝ ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը որոշել չվճարել սեպտեմբերի աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները


Տեղահանված արցախցիները սրտնեղում են՝ սեպտեմբերին Արցախում էին, աշխատողներն աշխատել են. հիմա ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը որոշել, որ այդ ամսվա աշխատավարձ, կենսաթոշակ, նպաստի փոխարեն տեղահնվածները ամեն անձի հաշվով 50 հազար դրամ ստանան։

«Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը երեկ հայտարարեց այս նոր որոշման մասին՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղահանվածները 50 հազար դրամ կստանան, փոխվարչապետի տպավորությամբ, այդ գումարը կփոխարինի արցախցիների չստացած աշխատավարձ նպաստ թոշակներին:

Խաչատրյանն ընդգծեց՝ Հայաստանի կառավարությունն արցախցիներին վճարելու իրավասություն չունի։ Արդյոք հնարավոր է Արցախի բյուջեի մնացորդից վճարել տեղահանվածների փողերը։ Արցախի ֆինանսների նախարարության պաշտոնյաներից մեկը «Ազատությանը տեղեկացրեց»՝ ոչ, քանի որ սեպտեմբերի վճարումների համար հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը պիտի ամենամսյա հատկացումն աներ արցախին՝ ամսական շուրջ 12 միլիարդ դրամ է տրվում Արցախին՝ միջպետական վարկի տեսքով. որից շուրջ վեց միլիարդը հենց աշխատավարձ, թոշակ, նպաստներն են։ Այդ հատկացումը չի արվել։

Ավելի մանրամասն՝ վիդեոռեպորտաժում.

XS
SM
MD
LG