Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեպ Թայիփ Էրդողանն այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ մասնավորաբար Գազայում տիրող հումանիտար կացությունը, հաղորդում է Թուրքիայի պաշտոնական Anadolu լրատվական գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ «տարածաշրջանում իրավիճակի սրման պատասխանատվության մի մասը կրում են արևմտյան պետությունները»։