Մատչելիության հղումներ

Բաստրիկինն առաջարկում է ՌԴ քաղաքացիությունից զրկել Ուկրաինայում պատերազմին մասնակցել չցանկացող միգրանտներին


ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկին, արխիվ
ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկին, արխիվ

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն առաջարկել է ՌԴ քաղաքացիությունից զրկել միգրանտներին, ովքեր ռուսաստանյան անձնագիր ունեն, եթե նրանք չեն ցանկանում մասնակցել պատերազմին Ուկրաինայում, հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Քանի դեռ ընթանում է հատուկ ռազմական գործողությունը, կարծում եմ, պետք է ներգրավել նրանց հատուկ ռազմական գործողության անցկացմանը: Եթե պատրաստ չես, լինելով ՌԴ քաղաքացի, կատարել քո զինվորական պարտքը, պետք է որոշում կայացնել նման մարդուն քաղաքացիությունից զրկելու մասին», - հայտարարել է Բաստրիկինը:

Այն մասին, որ Կրեմլը ներգաղթյալներին պատերազմ է ուղարկում, հայտնի դարձավ մեկ տարի առաջ, երբ իրավապաշտպան Վալենտինա Չուպիկը հաղորդեց Մոսկվայում «Սախարովո» միգրացիոն կենտրոնում միգրանտներին համապատասխան պայմանագրեր ստորագրել պարտադրելու մասին:

«Ռուսաստանյան Դաշնության քաղաքացիության մասին» օրենքի նոր խմբագրությունը, որում մասնավորապես ասված է ձեռք բերված քաղաքացիությունից զինծառայությունից խուսափելու համար զրկելու մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է այս տարվա ապրիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG