Մատչելիության հղումներ

Իսրայելը Գազայի հատվածի կարգավիճակը վերանայելու հարց է շոշափում


Իսրայելի Պաշտպանության բանակի «Մերկավա» տանկ, 15-ը հոկտեմբերի, 2023թ.
Իսրայելի Պաշտպանության բանակի «Մերկավա» տանկ, 15-ը հոկտեմբերի, 2023թ.

Իսրայելի բանակի խոսնակն այսօրվա ճեպազրույցում ասել է, որ Գազայի հատվածի վրա ծրագրված ցամաքային գործողությունից հետո պաղեստինյան անկլավի կարգավիճակը «գլոբալ հարց» կլինի քննարկումների համար։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ցամաքային գործողությունից հետո բանակը նախատեսում է մնալ ու կառավարել Գազայի հատվածը, կոնտրադմիրալ Դանիել Հագարին ասել է․ - «Մենք ունենք խաղավերջի բոլոր տեսակները»։ Առանց մանրամասները բացելու նա հայտնել է, որ զինվորականները գործողության պլան են ներկայացրել կառավարություն։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան սկսված ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցիների կողմից զոհվել է առնվազն 2 հազար 750, վիրավորվել՝ մոտ 10 հազար մարդ, իսրայելական կողմից՝ համապատասխանաբար 1400 և 3 հազար 700 մարդ: «Համաս»-ը հայտարարում է, որ 200 իսրայելցու է պատանդառել:

XS
SM
MD
LG