Մատչելիության հղումներ

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Գազայում ստեղծված կացությունը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Այսօր կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը։ Այս մասին ТАСС գործակալության թղթակցին հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրներից։

«Նախարար Ֆիդանն իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ քննարկել է Իսրայելում, Պաղեստինում տիրող կացությունը և Գազայի վրա իրականացվող իսրայելական հարձակումները», - տեղեկացրել է գործակալության աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG