Մատչելիության հղումներ

Գազայի հատվածից հաղորդվում է 950 զոհի, 5 հազար վիրավորի, Իսրայելի բանակը հայտնում է 1200 զոհի, ավելի քան 2 հազար 700 վիրավորի մասին


Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ափամերձ անկլավում առնվազն 950 մարդ է զոհվել և 5 հազարը վիրավորվել, հաղորդում է Reuters-ը։

Ըստ նույն աղբյուրի՝ Իսրայելի բանակը հայտնել է, որ իրենց զոհերի թիվը հասել է 1200-ի, վիրավորներինը՝ ավելի քան 2 հազար 700-ի։

«Մենք չափազանց մեծ կորուստներ ենք կրել», - ասել է ռազմական խոսնակ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը։

Իսրայելական բանակը նախազգուշացրել է՝ «ռազմական գործողությունները կսաստկանան», անկախ այն հանգամանքից, որ Իսրայելում և Գազայում զոհերի թիվը շարունակում է աճել:

Մերձավոր Արևելքում նոր պատերազմի 5-րդ օրն է․ հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: «Համասը» հայտարարել է, թե իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով:

XS
SM
MD
LG