Ռուսաստանի արտգործնախարարի ԱՊՀ հարցերով տեղակալ Միխայիլ Գալուզինը երեկ ընդունել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին։
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ քննարկվել են «հայ-ռուսական հարաբերությունների որոշ արդիական հարցեր»։
Այլ մանրամասներ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հաղորդում։
2022-ի հունվարին Վարդան Տողանյանը հետ կանչվեց Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց պաշտպանության նախկին նախարար, վարչապետի նախկին խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։