Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակը հրետանային հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին


Մարտական գործողությունների հետևանքները Իսրայելի հարավային Սդերոթ քաղաքում, 8-ը հոկտեմբերի, 20232.
Մարտական գործողությունների հետևանքները Իսրայելի հարավային Սդերոթ քաղաքում, 8-ը հոկտեմբերի, 20232.

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է Լիբանանի տարածքին հրետանային հարվածներ հասցնելու մասին, փոխանցում են The Times of Israel-ը և Reuters-ը։

Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։

Reuters-ի աղբյուրների վկայությամբ, հրետակոծությունը հաջորդել է Լիբանանի տարածքից արձակված արկերի՝ Իսրայելի Բեէր Շևա քաղաքում տեղակայված ռազմական դիրքի վրա ընկնելուն։

Ականանետներից Իսրայելի տարածքը գնդակոծելու պատասխանատվությունը ստանձնել է «Հըզբոլա» խմբավորումը՝ հայտարարելով, թե իր մի քանի մարտիկներ այդպիսով արտահայտել են իրենց համերաշխությունը պաղեստինցիների հետ։

Շաբաթ առավոտից մարտական գործողություններ են ընթանում պաղեստինցիների և Իսրայելի զինված ուժերի միջև, կողմերը հաղորդում են հարյուրավոր զոհերի և հազարավոր վիրավորների մասին։

XS
SM
MD
LG