Մատչելիության հղումներ

«Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի»․ Բորելը՝ Իսրայելում տեղի ունեցող զարգացումների մասին


«Ցավով ենք հետևում Իսրայելից եկող լուրերին», X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ դատապարտելով ՀԱՄԱՍ-ի հարձակումները։

«Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Ահաբեկչությունն ու բռնությունը ոչինչ չեն լուծում։ ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս դժվարին պահերին», - գրել է Բորելը՝ շեշտելով՝ «ավելի քան երբևէ անհրաժեշտ է աշխատել կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ»։

«ՀԱՄԱՍ-ի հարձակումները խորը տառապանքներ են պատճառում իսրայելական ժողովրդին, մեծացնում լարվածությունը և խարխլում պաղեստինյան շահերը», - գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Այսօր առավոտյան հաղորդվեց, որ ՀԱՄԱՍ-ը հարձակում է սկսել, զինյալները հարավային Իսրայել են ներթափանցել։

«ՀԱՄԱՍ-ը լուրջ սխալ է թույլ տվել այսօր առավոտյան և պատերազմ սկսել Իսրայել պետության դեմ», - ասել է Գալանտին՝ հավելելով՝ Իսրայելի պաշտպանության բանակը «կռվում է թշնամու դեմ ամեն վայրում», և «Իսրայել պետությունը կհաղթի այս պատերազմում»։

XS
SM
MD
LG