Մատչելիության հղումներ

Երևանը դիմել է ՄԻԵԴ՝ ԼՂ նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցով


Պաշտոնական Երևանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցով։

Երևանը պահանջել է նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց:

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, հիմք ընդունելով սոցիալական ցանցերում տարածված մի շարք տեսանյութերը, խնդրել է Դատարանին Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկացնելու իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին ու տրամադրել ամբողջական տվյալները», - ասված է ներկայացուցչի հաղորդագրությունում։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ժամեր անց Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Բաքվից պահանջելով տեղեկություններ տրամադրել Վարդանյանի ձերբակալության, նրա գտնվելու վայրի վերաբերյալ։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տեղեկացնում է, որ Բաքուն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է դատարանին, որն էլ փոխանցվել է վերջինիս մերձավոր ազգականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG