Մատչելիության հղումներ

«Ես ողջունում են ՀՀ ԱԺ որոշումը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին»․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը։

Կրեմլի ավտոկրատի համար աշխարհն ավելի է փոքրանում, X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ շեշտելով․ - «Ես ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու որոշումը։ Հայաստանը միացել է օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին»։

Հայաստանի խորհրդարանը երեկ վավերացրեց Հռոմի ստատուտը։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են՝ Հռոմի կանոնադրությանը միանալով ցանկանում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար, մինչդեռ Կրեմլը հայտարարում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը ճիշտ քայլ չէ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ «Մենք լրացուցիչ հարցեր կունենանք Հայաստանի ներկայիս ղեկավարությանը», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Վաշինգտոնը ևս ողջունելի է համարել ՀՀ ԱԺ-ի կողմից ստատուտի վավերացումը։

XS
SM
MD
LG