Այժմ Երևանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան X-ում գրառմամբ ողջունել է «Հայաստանի խորհրդարանի որոշումը՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը» և նկատել, որ այդպիսով Հայաստանը կդառնա Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն։
Նրա ձևակերպմամբ՝ «անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից է»։