Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի փոխնախագահ Գուդրաթ Հասանգուլիևն այսօրվա նիստում ասել է, թե «հայերը որոշեցին հեռանալ Ղարաբաղից, որովհետև ամաչում են նայել մեր աչքերին»:
Նրա խոսքով՝ այն հայերի փոխարեն, ովքեր չեն ցանկանում ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը և լքում են Ղարաբաղը՝ կբնակեցվեն ժամանակին այդ շրջանից վտարված ադրբեջանցիները:
«Այդ մարդիկ շուտով պետք է վերաբնակեցվեն Խանքենդիում (Ստեփանակերտ) և այլ շրջաններում»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի փոխնախագահ Հասանգուլիևը։