ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները:
Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր ներկայացուցիչներ:
Կազմակերպության խոսնակը երեկ ասել էր, որ առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին:
Առաքելությունը հիմնականում կգնահատի մարդասիրական կարիքները, նշել էր ՄԱԿ-ի խոսնակը` հավելելով, որ մարմինը մուտք չի ունեցել տարածաշրջան «մոտ 30 տարվա ընթացքում»:
Երեկվա դրությամբ Արցախից տեղահանվել է 100 հազար 480 անձ։