Մատչելիության հղումներ

«30-35 տարվա ստեղծածը մի օրվա միջին ցրիվ տան, ո՞նց վատ չզգաս». Արցախից տեղահանված


44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում թողեցին ամեն ինչ ու հեռացան, հիմա՝ Ստեփանակերտում։ Արցախից տեղահանված Անդրեյաններն իրենց վեց երեխաների հետ Գյումրիում են ապաստան գտել։ Վարձով տանը կապրեն, մինչև հասկանան, թե հետո ինչ են անելու։

2020 թվականի պատերազմի ժամանակ էլ էին Գյումրի եկել, հետո Ստեփանակերտ գնացին՝ մտածելով, որ մեծ աղետը էլ չի կրկնվի. - «Արայիկը կոչ արեց, ասեց՝ ապահով ա, ռուս խաղաղապահները ձեզ երաշխավորում են, ու ձեր կյանքը վտանգի տակ չի դրած։ Էդ ա, դրա համար էլ մենք ռիսկ արեցինք տեղափոխվանք Ստեփանակերտ, ասինք մեր հողն ա, էլի, ինչ էլի լինի՝ մեր հայրենիքն ա, գնանք էնտեղ ապրենք։ Էդ ա, որ գնացինք, փաստորեն սխալվանք, էլի, վստահեցինք ռուսներին»։

Անուշը գյումրեցի է, այդ պատճառով ընտանիքը Գյումրին է նախընտրել։ «Արցախից անվերադարձ դուրս եկանք», - դառնանում է Ադրբեջանի առաջարկած ինտեգրումը անհնար համարող կինը. - «Իրանք ինտեգրում են ուզում, որ մենք ինտեգրվեինք, ով որ ուզում ա՝ ինտեգրվի, իրանց հետ ապրի։ Բայց ոչ մեկը էդքանը տեսնելուց հետո կյանքում չեն ինտեգրվի՝ իրանց հետ ո՞նց ինտեգրվի։ Դաժե իրանց բերած պրադուկտը մենք չեն էլ օգտվել՝ սոված մնացել ենք, բայց չենք օգտվել, ասել ենք՝ մեզ ոչ ալյուրն ա պետք, ոչ իրանց սնունդն ա պետք»։

Սուրենը զինվորական է, 17 տարի Արցախի Պաշտպանության բանակում է ծառայել, երեք պատերազմի մասնակցել։ Պաշտպանության բանակի լուծարման մասին դիրքում է իմացել։ «Միշտ էլ առաջնագծում եմ ծառայել։ Ճիշտ ա, ոնց որ մի հատ, սրտիցդ մի բան... վատ ես զգում, բա ի՞նչ, բա էդքան տարվա, 30-35 տարվա ստեղծածը մի օրվա միջին ցրիվ տան, դնեն, ո՞նց չը վատ զգաս։ Արցախը պրծավ...»։

Ադրբեջանի 24-ժամյա ռազմական հարձակմանը հետևած հրադադարի համաձայնագրում նշված է, որ լուծարվում են Արցախի տարածքում «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները»։ Սուրենը պնդում է, որ Հայաստանի քաղաքացիներ Պաշտպանության բանակում չկային։

Սուրենը մի օր Հադրութ վերադառնալու հույսը չի կորցնում, բայց հավատն անվերադարձ կորցրել է Արցախի դեմ հարձակումը չկանխած Ռուսաստանի նկատմամբ։ Ասում է՝ գուցե մի ուրիշ գերտերություն երաշխավորի անվտանգությունը. - «100 տոկոս, ես նաղդ գնացող եմ, եթե իմանամ՝ ապահովություն կա, էլի, չգնաս՝ հինգ տարուց, տասը տարուց հետո նույն պատմությունը դառնա։ Մի հատ գերտերություն, պետոություն որ ձեռը դնի, իմանաս, որ ինքը տերություն ա անում, էտի ուրիշ։ Հա՜, ռուսին դավերյա չկա, ռուսը հեչ, ռուսը նույն պատմությունը՝ կարող ա հինգ տարուց հետո բռնի նույն ձևի ծախի հլա քեզ, ռուսին հավատալու չի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG