Մատչելիության հղումներ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կշարունակի աջակցել Ադրբեջանին


Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արխիվ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արխիվ

Թուրքիան ուշադիր հետևում է տարածաշրջանում առկա իրավիճակին՝ Ղարաբաղում հակաահաբեկչական միջոցառումների կապակցությամբ, և վերստին ընդգծում է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Այդ մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:

Նախարարությունը նշում է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին շարունակելու է զորավարժությունները, օգնության տրամադրումը և խորհրդակցությունները՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին համապատասխան:

«44-օրյա պատերազմի երրորդ տարեդարձի և սեպտեմբերի 27-ի հիշատակի օրվա կապակցությամբ մենք հարգում ենք Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակների հիշատակը»,- ասվում է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության հայտարարությունում:

XS
SM
MD
LG